Մյունխենում դիտարկվում է Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը
Օրվա մամուլ
15:18 15/02/2020
Հայաստան

Մյունխենում դիտարկվում է Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը

Մյունխենի համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկումից առաջ դիտարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը: Այս մասին Մյունխենից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը) կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:

Placeholder
Մյունխենում դիտարկվում է Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը