Մեկ շաբաթում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց
Քաղաքական
14:32 15/02/2020
ԼՂՀ

Մեկ շաբաթում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց

Փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1100 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Placeholder
Մեկ շաբաթում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց