Սուր աղիքային վարակների և սալմոնելոզային վարակների աճ կա. Սննդագետ
Առողջություն
13:11 15/02/2020

Սուր աղիքային վարակների և սալմոնելոզային վարակների աճ կա. Սննդագետ

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ կատարել է  հիվանդությունների վիճակագրության ուսումնասիրություն ու պարզել, որ 2016-2018 թվականին ունեցել ենք ինչպես սուր աղիքային վարակների, այնպես էլ սալմոնելոզային վարակների աճ:

«Աղիքային վարակները 9092 դեպքից դարձել են 11123, իսկ սալմոնելոզային վարակները՝ 361-ից 537: 2019թ.-ին միայն հունվար-դեկտեմբեր արդեն ունեցել ենք սալմոնելոզի 793 դեպք:

Բացասական դինամիկան ակնհայտ է: Սննդի անվտանգությունն ու հանրային առողջությունը սերտորեն և անքակտելիորեն փոխկապակցված են: Ռիսկի վրա հիմնված որոշումների կայացմանը համակարգը նպաստում է նաև երկրի գերակա խնդիրների լույս հանելուն»,-նշել է նա:

Placeholder
Սուր աղիքային վարակների և սալմոնելոզային վարակների աճ կա. Սննդագետ