Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը
Աշխարհում
15:12 15/02/2020
Աշխարհ

Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

Ֆրանսիայում  կորոնավիրուսից մահացել է 80 տարեկան չինացի զբոսաշրջիկ: Սա Եվրոպայում այդ վարակից մահվան առաջին դեպքն է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը:

Նա նշել է, որ խոսքը գնում է Հուբեյ  նահանգից  չինացի զբոսաշրջիկի մասին, որը Ֆրանսիա էր ժամանել հունվարի 16-ին: Նա հոսպիտալացվել էր, հունվարի 25-ին խիստ միջոցներ էին ձեռնարկվել նրան մեկուսացնելու համար: Նրա վիճակն արագ վատթարանում էր, մի քանի օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝  ծայրահեղ վիճակում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին ԱՀԿ-ն տվեց պաշտոնական անուն ՝ Covid-19:
Վերջին տվյալների համաձայն՝ հիվանդությունից մահացել է 1524 մարդ, իսկ ընդհանուր վարակվածների թիվը գերազանցում է 66.500-ը։ Չինաստանի սահմաններից դուրս 500 վարակված մարդ կա:

Placeholder
Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը