ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք
Տնտեսություն
12:32 17/02/2020
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը վերաբացվեց նոր ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածքում՝ ք. Բերդ,  Մաշտոցի փողոց 26/6 հասցեում:

Բանկից հայտնում են, որ «Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի է  ունեցել տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ՝ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի համայնքապետ՝ Հարություն Մանուչարյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի լիովին նոր և ժամանակակից «Բերդ» մասնաճյուղը  հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից, որտեղ տեղադրված են cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան համալրել և կանխիկացնել իրենց բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել պրոդուկտների և ծառայությունների ողջ շարքից՝

• դրամական փոխանցումների իրականացում
• հաշվիների համալրում
• ավանդային ու վարկային պրոդուկտների ձևակերպում
• կոմունալ վճարումների կատարում
• բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:

Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:00:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք