Գվարդիոլան չի լքում «Մանչեսթր Սիթին»
Սպորտ
15:23 17/02/2020
Աշխարհ

Գվարդիոլան չի լքում «Մանչեսթր Սիթին»

«Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում լքել իր ակումբը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, իսպանացի մասնագետը մտադիր է շարունակել իր աշխատանքն այդ ակումբում։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել անգլիական «Մանչեսթր Սիթիին»  առաջիկա երկու տարում արգելել մասնակցելու եվրագավաթներին 2012-2016 թթ. ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման պատճառով։ Անգլիայի չեմպիոնը փորձում է բողոքարկել այդ որոշումը մարզական արբիտրաժային դատարանում։ Բայց ցանկացած պարագայում Գվարդիոլան մնում է ակումբում և կաշխատի մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2021 թվականի հունիս։

Երբ տեղեկատվություն հայտնվեց, որ «Մանչեսթր Սիթին» զրկվել է միջազգային մրցումներին մասնակցելուց, տեղեկատվություն տարածվեց Գվարդիոլայի հնարավոր հեռանալու մասին։ Խոսվում էր նրա՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին։ Բայց հենց մարզիչն է հերքել այդ լուրերը։
 

Placeholder
Գվարդիոլան չի լքում «Մանչեսթր Սիթին»