Պլասիդո Դոմինգոն բողոքել է դժվար ժամանակներից
Մշակույթ
12:57 17/02/2020
Աշխարհ

Պլասիդո Դոմինգոն բողոքել է դժվար ժամանակներից

Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Պետերբուրգի Մարիինյան թատրոնում կատարել է Վերդիի  «Սիմոն Բոկանեգրա» օպերայի պարտիաներից մեկը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, անցյալ տարի սեռական ոտնձգությունների մեջ մեղադրված երգիչը գոհ է եղել ռուսական հանդիսատեսի ընդունելությունից:

«Իհարկե, այս ամենն ինձ չի կարող չանհագստացնել, սակայն շարունակում եմ շրջագայել աշխարհով և հանդիսատեսն ընդունում է ինձ այնպես, ինչպես այսօր դուք համոզվեցիք: Լինում են դժվար ժամանակներ, սակայն դրանք անցնում են, և ես երջանիկ եմ, որ շարունակում եմ ծառայել»,- ասել է նա:

2019 թվականի հունիսին Դոմինգոն ստիպված էր չեղյալ համարել ելույթը Մարիինյան թատրոնում՝ ձայնի մասնակի կորստի պատճառով:

Placeholder