Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի
Սպորտ
19:23 17/02/2020
Հայաստան

Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Հայաստանի կանանց ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հավաքի ընթացքում Մանուկ Սարգսյանի գլխավորած ընտրանին երկու անգամ ուժերը կչափի Լիտվայի կանանց ազգային հավաքանի հետ։

Ընկերական հանդիպումները կկայանան Փյունիկ ՖԱ-ի արհեստական խաղադաշտում՝ մարտի 4-ին և 6-ին, և կմեկնարկեն 12։00-ին։ 

Placeholder
Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի