Արսեն Հարությունյանը՝ ԵԱ-2020-ի բրոնզե մեդալակիր
Սպորտ
10:58 17/02/2020
Հայաստան

Արսեն Հարությունյանը՝ ԵԱ-2020-ի բրոնզե մեդալակիր

Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Երրորդ տեղի համար գոտեմարտում Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթել է  Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսին:

Դրվագներից մեկում հույն ըմբիշը վնասվածք է ստանում, իսկ Արսենն փորձում է օգնել նրան։

«Արսենի արարքը հարգանքի է արժանի»,- գրված է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի էջում ու ներկայացված է այդ դրվագի տեսանյութը։ 

Placeholder
Արսեն Հարությունյանը՝ ԵԱ-2020-ի բրոնզե մեդալակիր