Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունը
Չինաստանի Թայչժոու քաղաքի կառավարությունը հաղորդել է, որ սկսել են կորոնավիրուսի դեմ հավանական դեղամիջոցի արտադրությունը։
Գազետա.ռու կայքը գրում է, որ քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն, դեղամիջոցը ստացել է պետական համապատասխան վարչության պաշտոնական հավանությունը։
«Սա երկրում առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի բռնկման ժամանակ ստացել է պաշտոնական հավանություն և ընդգրկվել այն դեղամիջոցների ցանկում, որոնք կարող են արդյունավետ լինել վիրուսի բուժման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։