Կորոնավիրուսը՝ սպառնալիք քաղցկեղով հիվանդների համար
Առողջություն
16:13 17/02/2020
Աշխարհ

Կորոնավիրուսը՝ սպառնալիք քաղցկեղով հիվանդների համար

Գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսը առավել վտանգավոր է քաղցկեղով հիվանդ մարդկանց համար: Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ քաղցկեղով հիվանդների մարմինը պարբերաբար բախվում է իմունոզիպրեսիվ վիճակի՝ չարորակ նորագոյացությունների, հակաթթվային թերապիաների, քիմիաթերապիայի և վիրահատությունների պատճառով:

Թուլացած օրգանիզմն ավելի արագ է ենթարկվում կորոնավիրուսով վարակվելու վտանգին։ Փորձագետները նման եզրահանգման են եկել Չինաստանի 575 հիվանդանոցներում 2000 վարակված մարդու հետ աշխատելուց հետո։

Ամենամեծ վտանգը քաղցկեղ ունեցող տարեց հիվանդների մոտ է:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը՝  Covid-2019 կորոնավիրուսների նոր տեսակ է։
 

Placeholder
Կորոնավիրուսը՝ սպառնալիք քաղցկեղով հիվանդների համար