Ռուս բժիշկները փրկել են 495 գրամ քաշով ծնված երեխային
Աշխարհում
18:30 18/02/2020
Աշխարհ

Ռուս բժիշկները փրկել են 495 գրամ քաշով ծնված երեխային

Միտիշինսկոյ հիվանդանոցի բժիշկները փրկել են 495 գրամ քաշով վաղաժամ ծնված փոքրիկի կյանքը։ Այս մասին գրում է ria.ru-ն։

Նշվում է, որ երեխան ծնվել է հունվարին, հղիության 24-րդ շաբաթում։

Բժիշկները նրան անմիջապես պառկեցրել են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այնտեղ փոքրիկը երկար ժամանակ  է անցկացրել՝ զոնդերով սնունդ ընդունելով, իսկ վերջերս սկսել է սնունդ ընդունել քթի օգնությամբ։

Այժմ երեխան կշռում է  երկուսուկես կիլոգրամից ավելի: Բժիշկները նախատեսում են երկու շաբաթից նրան տեղափոխել տուն:
 

Placeholder
Ռուս բժիշկները փրկել են 495 գրամ քաշով ծնված երեխային