Էլթոնը Ջոնը ձայնը կորցնելուց հետո շարունակում է համերգները Նոր Զելանդիայում
Մշակույթ
19:30 18/02/2020
Աշխարհ

Էլթոնը Ջոնը ձայնը կորցնելուց հետո շարունակում է համերգները Նոր Զելանդիայում

Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը չի չեղարկի Նոր Զելանդիայում նախատեսված առաջիկա համերգներն այն բանից հետո, երբ նախօրեին Օքլենդում ելույթի ժամանակ կորցրել էր ձայնը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ,  գրում է NME-ը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Էլթոն Ջոնեը Օքլենդում համերգը ստիպված կեսից դադարեցրել էր։ Ավելի ուշ երաժիշտը պատմել էր, որ նախքան համերգն իր մոտ թոքաբորբ էին ախտորոշել, և  ելույթի ժամանակ կորցրել էր ձայնը։ Նշվում է, որ  բեմը լքելիս՝ արտիստը չի կարողացել զսպել արցունքները։

Էլթոն Ջոնն այսօր հանդես է գալու Օքլենդում նույն Mount Smart մարզադաշտում։ Հաջորդ համերգը փետրվարի 20-ին է։ Համերգները կայանում են 72-ամյա երգչի  Farewell yellow brick road հրաժեշտի համաշխարհային շրջագայության շրջանակում։

Համերգային շրջագայության ընթացքում, որը մեկնարկել է 2018 թ., երաժիշտը  շուրջ 300 համերգով է հանդես գալու։

Placeholder