Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
Իրավունք
13:25 18/02/2020
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նիստից անմիջապես առաջ դատարանը ստացել է գրություն, որ թարգմանիչը չի ներկայանալու նիստին։

«Թեև նախորդ օրը ունեցած տեղեկությունների համաձայն, թարգմանիչ Ծովինար Թորոսյանը պետք է մասնակցեր այսօրվա դատական նիստին։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ՝ դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի մասնակցություն, և թարգմանչի բացակայությամբ հնարավոր չի գտնում շարունակել այս դատական նիստը»,-հայտարարեց նախագահող դատավորը։

Դատավորի որոշումը դժգոհություն առաջացրեց դատարանի դահլիճում, դատավորը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանին ներկայացնել դիմումը՝ հիմնավորելով, որ ներկա չէ թարգմանիչը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 25-ին ժամը ժամը 13-ին։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց