Չինաստանի «վախից»՝ Ճապոնիան հաստատեց 5G ստեղծող ընկերություններին աջակցության ծրագիրը
Տնտեսություն
13:46 18/02/2020

Չինաստանի «վախից»՝ Ճապոնիան հաստատեց 5G ստեղծող ընկերություններին աջակցության ծրագիրը

Այսօր Ճապոնիայի կառավարությունը հաստատեց օրինագիծը, որով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք իրականացնում են 5G անվտանգ շարժական ցանցեր և անօդաչու տեխնոլոգիաների մշակում։

Այս որոշումը կայացվեց՝ Տոկիոյում քաղաքական գործիչների շրջանում Չինաստանի 5G տեխնոլոգիայի աճող ազդեցության հետ կապված տագնապի պայմաններում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Օրինագիծը ընկերություններին, որոնք նման տեխնոլոգիաներ են զարգացնում, տալիս է կառավարությանն առընթեր ֆինանսական հաստատություններից ցածր տոկոսադրույքով վարկեր, եթե իրենց ծրագրերը բավարարում են կիբերանվտանգության չափանիշներին:

Ընկերությունները, որոնք մշակում են 5G տեխնոլոգիաներ, կարող են նաև ստանալ հարկային խթաններ։

Նշենք, որ այս պահին աշխարհում 5G տեխնոլոգիան ունի չինական Huawei-ը, որի դեմ, սակայն, արշավ է իրականացնում Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնը նախազգուշացնում է, որ կազմակերպությունը կարող է լրտեսել օգտատերերին՝ Պեկինի իշխանությունների օգտին: Այս մեղադրանքները Huawei-ը հերքում է։ ԱՄՆ-ը նաև ճնշում է գործադրում ԵՄ գործընկերների նկատմամբ՝ թույլ չտալու, որ իրենց երկրներում  5G տրամադրողը դառնա Huawei-ը։

Placeholder
Չինաստանի «վախից»՝ Ճապոնիան հաստատեց 5G ստեղծող ընկերություններին աջակցության ծրագիրը