Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կորոնավիրուսից մահացել է
Առողջություն
11:58 18/02/2020

Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կորոնավիրուսից մահացել է

Կորոնավիրուսից մահացել է Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքին։

Նշվում է, որ Լյու Չժինիմը առաջին բժիշկն է, ով մահացել է կորոնավիրուսից։

Ավելի վաղ բժշկի մահվան մասին գրառումներ էին արվել սոցիալական  ցանցերում, իսկ տեղական լրատվամիջոցները հերքում էին այդ լուրերը։

Ավելի ուշ լրատվամիջոցները կապ են հաստատել բժշկի կնոջ հետ, ով նշել է՝ ամուսինը դեռ ողջ է։ Մեկ ժամ անց բժիշկը մահացել է։

Աղբյուրը նշում է, որ փետրվարի 14-ին կորոնավիրուսից մահացել էր նաև նույն հիվանդանոցի բուժքույրերից մեկը։


 

Placeholder
Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կորոնավիրուսից մահացել է