Բիլլի Այլիշը հայտարարել է, որ Ինսթագրամը քայքայել է իր կյանքը
Մշակույթ
13:33 19/02/2020
Աշխարհ

Բիլլի Այլիշը հայտարարել է, որ Ինսթագրամը քայքայել է իր կյանքը

Ամերիկացի երգչուհի և «Գրեմմի» մրցանակակիր Բիլլի Այլիշը  խոստովանել է, որ դադարել է Instagram-ում կարդալ մեկնաբանությունները, որպեսզի պաշտպանի ինքն իրեն բացասականից։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է NME պորտալը։

«Այն քայքայել է իմ կյանքը։ Տարօրինակ է, որքան ավելի լավ ես ինչ որ բան անում, այնքան շատ մարդիկ են քեզ ատում»,- ասել է երգչուհին։

Նա նաև նշել է, որ բավականին երկար ժամանակ է  սոցիալական ցանցերում կարդացել բացասական բաներ։ Երգչուհու խոսքով, նա ցանկանում էր երկրպագուների հետ  առցանց կապ պահպաներ, բայց «տրոլները» ստիպել են նրան հրաժարվել դրանց։

«Ինտերնետն այնքան վատ է ազդում իմ կյանքի վրա, որ ես դուրս եկա այնտեղից»,- հայտարարել է երգչուհին։
 

Placeholder
Բիլլի Այլիշը հայտարարել է, որ Ինսթագրամը քայքայել է իր կյանքը