Աէրոֆլոտ օփենում  Հայաստանը ներկայացնում է  7 շախմատիստ
Սպորտ
18:22 19/02/2020
Հայաստան

Աէրոֆլոտ օփենում Հայաստանը ներկայացնում է 7 շախմատիստ

Փետրվարի 19-ին Մոսկվայում մեկնարկում է շախմատի Աէրոֆլոտ օփեն անվանումով ավանդական միջազգային խոշոր մրցաշարը։ Մրցաշարը ներկայացնում է 3 խումբ: Հայաստանից առաջին խմբում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը, և ընդհանուր առմամբ առաջին խմբին մասնակցում է 80 շախմատիստ 21 երկրներից։

Երկրորդ` Բ  խմբի մրցաշարին կմասնակցեն  Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը։ Երրորդ խմբում է միայն Արթուր Ղարագյոզյանը։

Մրցաշարը անցկացվում է 18-րդ անգամ և դրան մասնակցում են 2549-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները։

Շախմատիստների պայքարը կընթանա շվեյցարական մրցակարգով / 9 տուր / և կավարտվի փետրվարի 27-ին:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 120 հազար եվրո:

Placeholder