ՌՈ պետն ազատվեց պաշտոնից
Քաղաքական
17:59 19/02/2020
Հայաստան

ՌՈ պետն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է  ՌՈ պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով  պաշտոնից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանգրում։

 

Placeholder
ՌՈ պետն ազատվեց պաշտոնից