Կարեն Գրիգորյանը դարձել է շախմատի Սանտիագո Մասթերս մրցաշարի հաղթող
Սպորտ
19:25 19/02/2020
Հայաստան

Կարեն Գրիգորյանը դարձել է շախմատի Սանտիագո Մասթերս մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով վերջին շրջանում բարձր արդյունքներ է գրանցում, հաղթող է դարձել հերթական մրցաշարում։

Գրիգորյանը մասնակցել է Սանտիագո Մասթերս միջազգային շրջանային մրցաշարին և 7,5 միավորով դարձել մրցաշարի հաղթող։ Գրիգորյանը 2 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, որն այժմ կազմում է 2662 կետ։

Placeholder
Կարեն Գրիգորյանը դարձել է շախմատի Սանտիագո Մասթերս մրցաշարի հաղթող