Ռուսաստանն արգելեց Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի պատճառով
Առողջություն
10:08 19/02/2020
Աշխարհ

Ռուսաստանն արգելեց Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի պատճառով

Ռուսաստանը որոշում է կայացրել արգելել Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել իր տարածք՝ COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով: Արգելքը կգործի փետրվարի 20-ից:

Ինչպես գրում է euronews-ը, այս մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի գրասենյակը՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ հանդիպումից հետո:

«Փետրվարի 20-ի, 2020թ-ի, տեղական ժամանակով ժամը 00:00-ից արգելքը կազդի Չինաստանի այն քաղաքացիների վրա, որոնք ճանապարհորդում են մասնավոր, կրթական, աշխատանքային և զբոսաշրջային նպատակներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Մինչ այժմ Ռուսաստանում գրանցվել է  կորոնավիրուսի երկու հաստատված դեպք՝ երկուսն էլ Չինաստանի քաղաքացիներ, որոնք հոսպիտալացվել են Սիբիրում:

Ռուսաստանն ավելի վաղ դադարեցրել էր առանց վիզայի մուտքը չինացի տուրիստների համար։
 

Placeholder
Ռուսաստանն արգելեց Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի պատճառով