«Դիսնեյի» «Մուլանը» ստացել է 13+ տարիքային վարկանիշը
Մշակույթ
12:50 20/02/2020
Աշխարհ

«Դիսնեյի» «Մուլանը» ստացել է 13+ տարիքային վարկանիշը

«Դիսնեյի» «Մուլան» մուլտֆիլմը ստացել է տարիքային PG-13 վարկանիշը՝ դառնալով ստուդիայի առաջին վերափոխումը, որը ստացել է տարիքային սահմանափակում։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, THR-ի տվյալներով, ֆիլմը նման սահմանափակում է ստացել սյուժեում մարտական տեսարանների պատճառով։

ԱՄՆ-ում PG-13 (Parents strongly cautioned՝  ուժեղացված ծնողական հսկողություն) վարկանիշ տրվում է այն ֆիլմերին, որոնց մեջ կան բռնության, մերկության, թմրանյութերի օգտագործման տեսարաններ։ Նման ֆիլմերը համարվում են 13 տարեկանից ցածր երեխաների համար անընդունելի։ Ավելի վաղ PG-13 վարկանիշ էր տրվել «Կարիբյան ծովի ծովահենները» և Հարի Փոթերի մասին ֆիլմերը։

«Մուլան» ֆիլմը հիմնված է միջնադարյան չինական պոեմի վրա, համաձայն որի մի կին, որի անունը Հուա Մուլան էր, գնում է բանակ իր հայրիկի փոխարեն։

Placeholder
«Դիսնեյի» «Մուլանը» ստացել է 13+ տարիքային վարկանիշը