Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ
Տարածաշրջան
17:06 20/02/2020
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ

Իրանում կորոնավիրուսի տարածումը կրիտիկական չէ, անհանգստանալու առիթ չկա։ Այս մասին ria.ru-ին ասել է բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Կումա Մոհամմադ Ռեզա Գադիրը:

«Դեպքերը շատ քիչ են, կարանտինի ռեժիմի անհրաժեշտություն չկա: Բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախատեսված են, հոսպիտալներից մեկն ամբողջովին հագեցած է», - նշել է բժիշկը։

Ըստ նրա, այս պահի դրությամբ բնակչությանը անհրաժեշտ չեն  բժշկական դիմակներ:

Պաշտոնական տվյալներով՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 5 դեպք, որոնցից 2-ը՝ մահվան ելքով։

Placeholder
Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ