Փաշինյան.  Յուրի Դավթյանը առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար
Մշակույթ
18:13 20/02/2020
Հայաստան

Փաշինյան. Յուրի Դավթյանը առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ։

Վարչապետի աշխատակազմի հրապարակած հեռագրում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին:

Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»։
 

Placeholder
Փաշինյան. Յուրի Դավթյանը առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար