Վրաստանի նախկին ՆԳ ազդեցիկ նախարար Վանո Մերաբիշվիլին այսօր ազատ է արձակվել բանտից. վերադառնում է քաղաքականություն
Քաղաքական
11:15 20/02/2020
Տարածաշրջան

Վրաստանի նախկին ՆԳ ազդեցիկ նախարար Վանո Մերաբիշվիլին այսօր ազատ է արձակվել բանտից. վերադառնում է քաղաքականություն

Վրաստանի նախկին երկարամյա և ազդեցիկ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին այսօր՝ փետրվարի 20-ին, ազատ է արձակվել բանտից: Այս մասին գրում է civil.ge կայքը։

Մերաբիշվիլին, որը մի քանի ամիս աշխատել էր վարչապետի պաշտոնում, որից հետո «Միացյալ ազգային շարժումը» պարտվեց 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում, ձերբակալվել էր 2013-ի մայիսին և մեղադրվում էր բացթողումներ անելու և քվեներ գնելու մեջ։

Ավելի ուշ նրա դեմ հարուցվել են քրեական այլ մեղադրանքներ, որոնք բոլորը Մերաբիշվիլին   հերքում էր և նշում, որ դրանք քաղաքականապես մոտիվացված են։ Մերաբիշվիլին մեղավոր ճանաչվեց և բանտարկության դատապարտվեց 2014թ.-ին՝ մի քանի առանձին դատավարություններում:

Ազատությունից հետո Մերաբիշվիլին լրագրողներին ասել է, որ մտադիր է վերադառնալ «ակտիվ քաղաքականություն»:

«Ես գոհ եմ, որ ոչ մի փոխզիջում չեմ արել «Վրացական երազանքի» ղեկավարած կառավարության հետ», - ասել է Մերաբիշվիլին:

Մերաբիշվիլին շնորհակալություն է հայտնել աջակիցներին՝ նշելով, որ բանտում եղած տարիների ընթացքում նա պահպանել է ուժն և հավատը՝ «կշարունակելու պայքարն՝ այս ռեժիմին հեռացնելու համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին։

Placeholder
Վրաստանի նախկին ՆԳ ազդեցիկ նախարար Վանո Մերաբիշվիլին այսօր ազատ է արձակվել բանտից. վերադառնում է քաղաքականություն