Wildberry-ի սեփականատերը դարձել է Forbes-ի ամենահարուստ ռուս կինը
Տնտեսություն
12:42 20/02/2020

Wildberry-ի սեփականատերը դարձել է Forbes-ի ամենահարուստ ռուս կինը

Առցանց մանրածախ վաճառքով զբաղվող Wildberry-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը, որն այսօր հրապարակել է Forbes ամսագիրը:

Հրապարակման համաձայն, Բակալչուկի կարողությունը հասել է 1,4 միլիարդ դոլարի: Այս մասին գրում է Tass-ը։

Այսպիսով, Բակալչուկն առաջ է անցել նախորդ տարիներին ցուցակը մշտապես գլխավորող Ելենա Բատուրինին, որի կարողությունը 1,2 միլիարդ դոլար է:

Նշվում է, որ «Wildberry» առցանց խանութի շրջանառությունն աճել է 88%-ով և կազմել 223.5 միլիարդ ռուբլի:

Placeholder
Wildberry-ի սեփականատերը դարձել է Forbes-ի ամենահարուստ ռուս կինը