Ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ
Աշխարհում
14:22 20/02/2020
Աշխարհ

Ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ

Լոնդոնում Թագավորական քոլեջի հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են ջութակահար Դագմար Տերների գլխուղեղի ուռուցքը։ Վիրահայտության ժամանակ 53-ամյա կինը նվագել է երաժշտական գործիքը, որպեսզի բժիշկները չդիպչեն ուղեղի այն հատվածներին, որոնք պատասխանատու են ձախ ձեռքի շարժումների համար։

Եվրանյուզի հաղորդմամբ, բժիշկներին հաջողվել է հեռացնել ուռուցքի ավելի քան 90 տոկոսը։ Դագմարը հիվանդանոցը լքել է վիրահատությունից երեք օր անց։ Նա հույս ունի, որ մոտ ժամանակում կկարողանա վերադառնալ  իր սիրելի աշխատանքին։ Ջութակահարուհին նվագում է Ուայթ կղզու սիմֆոնիկ նվագախմբում։

Placeholder
Ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ