ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը
Տնտեսություն
17:17 21/02/2020
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքները և բարձրացնելով իր հաճախորդների համար անշարժ գույքի ձեռքբերման մատչելիությունը:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հետևյալ շահավետ տարեկան տոկոսադրույքներից`
. Բնակարանի գնման` 8.9%-13.7%
.Վերանորոգում/շինարարություն` 9.3%-12.1%

Հիփոթեքային վարկերի հիմնական պայմանները`
. Կանխավճար` սկսած 3%-ից
. Նվազագույն ժամկետ` 3 տարի
.Առավելագույն ժամկետ` մինչև 30 տարի
. Նվազագույն գումար` սկսաց 1 մլն ՀՀ դրամից
.Առավելագույն գումար` մինչև 80 մլն ՀՀ դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու վերաբերյալ նախնական որոշում կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում` 1,5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հիփոթեքային վարկ ձևակերպելու բոլոր անհրաժեշտ պայմաններին  կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` այցելելով  հղումը,  Բանկի մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում`87-87 հեռախոսահամարով:

Փաստացի տոկոսադրույք՝ 10.2%-15%։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը