Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը
Աշխարհում
20:02 21/02/2020
Աշխարհ

Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անմահացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի թանգարանում։ Նրա պատվին տեղադրվել է մոմե քանդակ։  Վեստի.ռու-ն գրում է, որ Պելեն չի կարողացել ներկա լինել քանդակի  բացմանը, բայց Ֆուտբոլի բրազիլական կոնֆեդերացիան գնացել է նրա տուն և հայտնել այդ  իրադարձության մասին։  Պելեն չէր կարող չարձագանքել իր պատվին կանգնցեված քանդակի առիթով։

«Քանդակն ինձանից մի քիչ գեղեցիկ է։  Այսպիսի լավ ուղերձներ և հիշողություններ ապագա սերնդին թողնելու կարողությունը Աստծո հիանալի նվերն է: Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում բոլորին և Աստծուն»,- խոստովանել է 79-ամյա բրազիլացին։

Նախօրեին հայտնի ֆուտբոլիստի որդին հայտնել էր, որ Պելեն գտնվում է դեպրեսիվ վիճակում,  տանից դուրս չի գալիս և վարում է մեկուսի կենսակերպ։ Նախկին ֆուտբոլիստն իր որդու հայտնած տեղեկատվությունը հերքում է։

Placeholder
Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը