Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
Սպորտ
13:38 21/02/2020
Հայաստան

Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը մարտական է տրամադրված

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանն այս տարվա համար նպատակներ ունի՝ նախ դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն, ապա գնալ Տոկիո՝ օլիմպիական ոսկու հետևից։

«Շատ մարտական եմ տրամադրված», -Բաղրամյան 26-ում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը լրագրողների հետ զրույցում Ս. Մարտիրոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք հավանական է համարում մինչև 2050 թվականը 25   օլիմպիական ոսկի ունենալը, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանրամարտիկն ասաց. «Ինչու ոչ։ Ունենք շատ լավ տվյալներով երիտասարդներ, ովքեր կարող են նվաճել ոսկե մեդալները։ Ամենակարևորը դրա համար  պայմաններ են»։
 

Placeholder
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը մարտական է տրամադրված