Արցախի դպրոցներում ու նախակրթարաններում դադարեցվել են պարապմունքները
Տարածաշրջան
09:13 21/02/2020
ԼՂՀ

Արցախի դպրոցներում ու նախակրթարաններում դադարեցվել են պարապմունքները

Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված, բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով, 2020թ.-ի փետրվարի 21-ից փետրվարի 22-ը ներառյալ կդադարեցվի հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը:

Ինչպես հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը, հիվանդությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով նախարարի կողմից արձակվել է հրաման, նախարարության ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները ս.թ. փետրվարի 22-ի՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը համարել աշխատանքային օր և աշխատանքները կազմակերպել մինչև ժամը 15․00:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տալիս քաղաքացիներին ու հորդորում հետևել դրանց։ 

 

Placeholder
Արցախի դպրոցներում ու նախակրթարաններում դադարեցվել են պարապմունքները