Հուբեյում մեկ օրում կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:05 21/02/2020
Աշխարհ

Հուբեյում մեկ օրում կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել

Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն հանդիսացող Հուբեյ նահանգի իշխանությունները հայտնել են, որ մեկ գիշերում կորոնավիրուսով վարակների թիվը 411-ից հասել է 631-ի։ Այս մասին գրում է ria.ru-ն։

Նշվում է, որ փետրվարի 20-ի ժամը 23.59-ի դրությամբ առողջապահական գերատեսչությունները հայտնել են՝ կորոավիրուսի տարածման 271 հաստատված դեպքի մասին, սական փետրբարի 21-ին ներկայացված վիճակագրության մեջ ընդգրկված է եղել ընդամենը 51 դեպք։

Մնացած 220 հաստատված և 10 կասկածելի դեպքերի մասին հաղորդվել է ավելի ուշ։

Այսպիսով, կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվը 62442-ից հասել է 62662-ի, իսկ վարակված լինելու մեջ  կասկածվողների թիվը՝  1269-ից 1279-ի։

 

Placeholder
Հուբեյում մեկ օրում կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել