Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը
Դատախազությունը մերժել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Դեռ վերջնական որոշում չկայացրած, քննիչն արդեն միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու համար։ Շատ պարզ է, որ այս միջնորդության հիմքերը գնահատելու ցանկություն դատախազությունը չի էլ ունեցել»,- նշել է Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Թավադյանի համար երաշխավորել էին ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։