Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
Մշակույթ
17:43 21/02/2020
Հայաստան

Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել

Հայաստանի  ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։

Հաստատվել է հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, հանձանժողովի կազմում են նաև Մանարյանի որդին, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

 

Placeholder
Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել