Մարտին Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորիn
Մշակույթ
12:03 22/02/2020
Աշխարհ

Մարտին Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորիn

Լեգենդար ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նամակ է գրել «Օսկար» մրցանակաբաշխությունում 4 մրցանակի արժանացած «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոյին։ Այս մասին հայտնում է  NME-ն։

Նամակի մասին Հոյին ասել է Հարավային Կորեայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։  Ըստ նրա՝ ուղերձը շատ անձնական էր:

Ի թիվս այլ տողերի, Սկորսեզեն գրել է՝ սպասում է Պոն Չժուն Հոյի հաջորդ ֆիլմին։ Նա նաև  գնահատել է ռեժիսորի հիանալի աշխատանքը։

«Պարազիտները» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի 4 անվանակարգում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն յուրահատուկ սցենար», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:

Placeholder
Մարտին Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորիn