Իրանում գտնվող հայաստանցիներին դեսպանությունը հորդորում է տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ
Տարածաշրջան
09:30 22/02/2020

Իրանում գտնվող հայաստանցիներին դեսպանությունը հորդորում է տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

Նշենք, որ վերջին տվյլաներով, Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնցից 4-ն ավարտվել են մահվան ելքով:

Placeholder
Իրանում գտնվող հայաստանցիներին դեսպանությունը հորդորում է տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ