Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ
Քաղաքական
13:19 22/02/2020
ԼՂՀ

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ

Փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1800 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահօանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


 

Placeholder