Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
Մշակույթ
14:27 22/02/2020
Հայաստան

Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մարմինը դուրս բերեցին սիրված ֆիլմի՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո։

Բազմաթիվ մտավորականներ, դերասաններ, քաղաքացիներ չդադարող  ծափահարություններով ճանապարհեցին վարպետին դեպի անմահություն։

«Հարսնացուն հյուսիսից», երաժշտական-քնարական կատակերգությունն այն մասին է, թե ինչպես հայկական գյուղի բնակիչները հարսնացու բերելու համար մեկնում են ռուսական մի հեռու գյուղ։ Մանարյանն այդտեղ խաղում է Երվանդի դերը։





Placeholder
Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո