«Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին
Աշխարհում
20:48 24/02/2020
Աշխարհ

«Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել   պաշտպան Քրիս Սմոլինգին և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին,հայտնում է sports.ru-ն:

«Քրիսը  հիանալի տղա է, անհավանական  պրոֆեսիոնալ: Իտալական ֆուտբոլում նա հեշտ   հարմարվեց: Ռոմայում բոլորը սիրում են այս տղային, քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է:
Ես կցանկանայի, որ Քրիսը մնա: Մենք քննարկում ենք այս հարցը:  Ես չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակի հետ, բայց ես շատ կցանկանայի, որ Քրիսը մնա այստեղ, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար:
Նա  հիանալի խաղացող է, հիանալի տղա:  Այդ իսկ պատճառով ,  ես  ուրախ կլինեմ, եթե Քրիսը մնա: Այս  սեզոնի  մրցաշրջանում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, բայց այժմ նա վերադառնում   և ապացուցում է իր վարպետության մակարդակը: Տեսնենք : Նա  խաղացող է, ով հիանալի որոշումներ է  կայացնում դաշտում, և ես կցանկանայի նաև նրան պահել մեր թիմում»,- ասաց  Ֆոնսեկան:

Սմոլինգի նկատմամբ իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմա»-ն նրան առաջարկել է 15 + 3 միլիոն եվրո, բայց «Մանչեսթեր Յունայթեդը»    Սմոլինգի համար ուզում է ստանալ  20 միլիոն: Բացի այդ,  հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ իտալական ակումբում: 

Placeholder
«Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին