Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Սպորտ
10:44 24/02/2020
Աշխարհ

Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում նախօրեին «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր  «Լեչչեին»: «Ռոման» 4 գոլ է խփել «Լեչչեի» դարպասին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո  շգրանցվել է առաջին գոլը: 

Գոլի հեղինակն է թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը: Իսկ 37 րոպեին արդեն գոլի հեղինակ է դարձել հենց Մխիթարյանը:

Խաղից հետո Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Կարևոր հաղթանակ էր թիմի վստահության համար: Եկեք պահպանենք այն»: 

 

Placeholder