Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինը գիրք կգրի համատեղ կյանքի մասին
Մշակույթ
11:31 25/02/2020
Աշխարհ

Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինը գիրք կգրի համատեղ կյանքի մասին

Դերասան Ջասթին Թերուն, որը երկու տարի ամուսնացած է եղել դերասնուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ, մտադիր է իրենց համատեղ կյանքի մասին գիրք թողարկել: Այդ որոշումը նա ընդունել է նախկին կնոջ ու Բրեդ Փիթի վերամիավորման մասին լուրերի ֆոնին:

360tv.ru կայքը, հղում անելով New Idea-ին, գրում է, որ Թերուի կարծիքով, այս ամբողջ ընթացքում Փիթին փոխարինող է եղել, իսկ Ջենֆիերը սիրել է ուրիշին: Նա պնդում է, որ դերասանուհու հետ  բաժանումից անմիջապես հետո  գիրք գնելու առաջարկներ է ստացել, մինչև հիմա  չէր ցանկանում հրապարակել իրենց ընտանեկան կյանքի մանրամասները:

Աղբյուրը պնդում է, որ Թերուն բնավորությամբ չար մարդ չէ, բայց Էնիսթոնի՝ Փիթի մոտ վերադառնալը նրա համար մեծ հարված է:

New Idea-ի աղբյուրները նշել են, որ Բրեդ Փիթը, ով զայրացած էր այս հեռանկարից, արդեն զանգահարել է Թերուին:  Բայց վերջինս հանգիստ տեղեկացրել է, որ ինքը որևէ պայմանագիր չի ստորագրել Էնիսթոնի հետ չբացահայտման մասին  և այդ գիրքը գրելու իրավունք ունի:
 

Placeholder