Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հելսինկյան կոմիտեի զեկույցը՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին» տարեկան զեկույցը:
Զեկույցի նախաբանում այն կազմողները նախ հիշեցնում են, որ Հայաստանը 2019 թվական թևակոխել էր դեռևս 2018 թ. տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությամբ: 2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը, ՀՀ Ազգային ժողովում ունենալով ավելի քան 70%-անոց մեծամասնություն, ձևավորել է միակուսակցական կառավարություն. «Կարելի է փաստել, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում դեռևս որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ չի ունեցել այսպիսի բացարձակ մեծամասնության իշխանություն»:
Զեկույցում դատական համակարգի վերաբերյալ բաժնում առանձնացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ու դատավարությունը, դատարանների նկատմամբ ճնշումները, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակա տար Արսեն Բաբայանին առաջադրված մեղադանքները,
«Այս ամենը կարելի է գնահատել որպես քաղաքական հետապնդում` ՍԴ նախագահ
Հրայր Թովմասյանին ճնշելու և հրաժարական տալուն հարկադրելու նպատակով»,- նշված է զեկույցում:
Խոսքի ազատության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, 2019-ի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 246 դեպք: Դրանցից 4-ը ֆիզիկական բռնությունների փաստեր են, 134-ը` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր, 108-ը`տեղեկոթյուն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: