Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումները
Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» յոթերորդ ֆիլմի նկարահանումներն՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Paramount կինոընկերությունը: Նշվում է, որ նկարահանումները պետք է լինեին Վենետիկում:
Կինոընկերությունը բացատրել է, որ նկարահանումները դադարեցելու մասին որոշումն ընդունվել է որպես նախազգուշական միջոցառում՝ ապահովեով դերասաններին և նկարահանող խմբին:
Ռեժիսոր Քրիստոֆեր ՄակՔուարիի մասնակցությամբ նկարահանումները պետք է Վենետիկում տևեին երեք շաբաթ, իսկ հետո նկարահանող խումբը ծրագրել էլ ուղևորվել այլ արտասահմանյան շրջաններ:
Վերջին տվյալներով, Իտալիայում կորոնավիրուսով է վարակված 229 մարդ, նրանցից 6-ը մահացել են: