Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները
Իրավունք
16:11 25/02/2020
Հայաստան

Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:

Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ  ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներ


Տեղամասային կենտրոնների հասցեներ

 

Placeholder
Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները