Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Սպորտ
19:46 26/02/2020
Աշխարհ

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը, որ պետք է տեղի ունենար փետրվարի 29-ին Իտալիայում, չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Իտալիայում ֆորումը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի սպառնալիքների պատճառով: Անվտանգությունն ամենակարևորն է մեզ համար: Այժմ մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և ֆորումն անցկացնելու համար ընտրում ենք այլ երկիր։ Երևի այն կանցկացվի Ռուսաստանում», - ասաել է  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը։

Ըստ վերջին տվյալների՝  Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների  քանակը գերազանցել է 300-ը՝ 11 մահվան ելքով: Իտալիայի հյուսիսի մի շարք գոտիներում կարանտին է հայտարարվել:

Placeholder