Արվեստագետն առաջարկ է արել վարչապետին ու նախագահին
Մշակույթ
18:01 26/02/2020
Հայաստան

Արվեստագետն առաջարկ է արել վարչապետին ու նախագահին

Արվեստագետ  Սահակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում  ՀՀ վարչապետին ու ՀՀ նախագահին ուղղված առաջարկով է հանդես եկել արել. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության վախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկ: Հարգարժան վարչապետ, հարգարժան նախագահ՝ առաջարկում եմ  2020 թվականի պետական մրցանակը Կերպարվեստի ոլորտում հետմահու շնորհել ֆոտոարտիստ-ֆոտոդոկումենտալիստ Գերման Ավագյանին անբասիր ստեղծագործական կյանքի հսկայական մշակույթային ժառանգության և քաղաքացիական դիրքորոշման համար: Հավատացեք՝ երկիրը նաև էսպես են սարքում...Հարգանքներով Սահակ Պողոսյան.(արվեստագետ)»:

Նա նաև ֆլեշմոբ է հայտարարել՝  առաջարկելով  Գերման Ավագյանի էջից ընտրել նախասիրած լուսանկարը և վերը նշված տեքստով հանրայնացնել այն: 

Արվետսագետի առաջարկին միացել են այլ օգտատերեր, հիմնականում՝ արվեստագետներ, այդ թվում քանդակագործ Նունե Թումանյանը, երգչուհի, երգահան, վոկալի մասնագետ Սրբուհի Ստամբոլցյանը, գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը և ուրիշներ: 

Հիշեցնենք, որ  լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը մահացել է փետրվարի 16-ին: Նա 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար։ Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Placeholder