Բակո Սահակյան. Ջալալ Հարությունյանն ունի զորքերի կառավարման մեծ փորձ
Քաղաքական
12:55 26/02/2020
ԼՂՀ

Բակո Սահակյան. Ջալալ Հարությունյանն ունի զորքերի կառավարման մեծ փորձ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:

Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ և մաղթել հաջողություններ ծառայության մեջ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժևորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել
հաջողություններ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Բակո Սահակյան. Ջալալ Հարությունյանն ունի զորքերի կառավարման մեծ փորձ