Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը
Մշակույթ
10:14 26/02/2020
Աշխարհ

Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը, որին նա հասել էր ամերիկյան հիթ-շքերթերում 59 տարի առաջ:

kulturomania.ru կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ ավելի վաղ Փրեսլին ամենաերիտասարդ կատարողն էր, ում յոթերորդ ձայնասկավառակը շքերթում առաջինն էր եղել: Ռեկորդը սահմանել էր «Blue Hawaii» ալբոմը, որը թողարկվել էր 1961 թվականին, երբ Փրեսլին 26 տարեկան էր: Բիբերի յոթերորդ «Сhanges» ալբոմը  (2020)  առաջին հորիզոնականում է, իսկ հեղինակը 25 տարեկան է:

Առաջին անգամ Ջասթին Բիբերը գլխավորել է հիթ-շքերթը 2010 թվականին 16 տարեկանում: Մեծ Բրիտանիայում նրա ձայնասկավառակներն ընդամենը երկու անգամ են դարձել առաջատար՝ 2020 թվականին  («Changes») և  2012-ին  («Believe»):

Placeholder
Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը