«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամարդն Իրանի քաղաքացի չէ
Առողջություն
17:39 27/02/2020
Հայաստան

«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամարդն Իրանի քաղաքացի չէ

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանից չէ, Հայաստանի քաղաքացի է: Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել նախօրեին: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։

«Տղամարդու մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել, կորոնավիրուս չունենք հաստատված»,- ասաց նա:

Հարցին՝ արդեն հստա՞կ է, որ կորոնավիրուսով վարակված չի եղել, Ա. Ասատրյանը պատասխանեց.  «Մենք դեռ նման ինֆորմացիա չունենք, հաստատված ոչ մի բան չունենք»: 

«Աստղիկ» ԲԿ-ն իր ֆեյսբուքյան  էջի միջոցով նաև տեղեկացրել է. «Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի Հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել»:

Placeholder
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամարդն Իրանի քաղաքացի չէ