Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ինդիանա Ջոնս 5»-ը
Մշակույթ
20:50 27/02/2020
Աշխարհ

Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ինդիանա Ջոնս 5»-ը

Սթիվեն Սփիլբերգը հեռացել է «Ինդինա Ջոնս 5» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից: Բոլոր նախորդ մասերը հենց նա էր նկարահանել: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այժմ ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Մենգոլդը: Նրա հետ պայմանագիրը դեռ կնքված չէ,  բայց բանակցությունները մտել են եզրակափակիչ փուլ:

Սթիվեն Սփիլբերգը կլինի «Ինդիանա Ջոնս 5»-ի պրոդյուսերը: Որպես ռեժիսոր հանդես գալուց իր հրաժարվելը նա կապել է արտեֆակտերի որոնման մասին պատմությունը երիտասարդ սերունդին փոխանցելու ցանկության հետ:

Սթիվեն Սփիլբերգը «Ինդինա Ջոնս» ֆիլմի հինգերորդ մասի աշխատանքների մասին հայտարարել է  2018 թվականի սկզբին: Ֆիլմի նկարահանումների մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է սցենարի և ֆիլմի անձնակազմի ժամանակացույցում անհամապատասխանությունների հետ կապված: 

Placeholder